Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Այս ֆիլմից հետո քրդական կինոն լռել է մինչև 1991 թվականը»

«Այս ֆիլմից հետո քրդական կինոն լռել է մինչև 1991 թվականը»
07.07.2016 | 08:55

«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը կբացվի Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմը պատմում է Անդրկովկասում թափառող քրդերի կյանքի և ցարական պաշտոնյաների դեմ նրանց պայքարի մասին։ Քուրդ աղջիկն ու պատանին պաշտպանում են իրենց սիրո, երջանիկ կյանքի իրավունքը։

««Զարեն» նկարահանվել է 1926 թվականին, առաջին ֆիլմն է նկարահանված քրդական թեմաներով: Դրանով մենք ուզում ենք և՛ կոնտեքստը տալ, այսօրվա անդրադարձը այդ թեմաների, և՛, մյուս կողմից, ասել, որ հայկական կինոն, հայկական մշակույթը միշտ աչալուրջ են եղել բոլոր այդ թեմաներին: Առաջին անգամ կինեմատոգրաֆիստների միջոցով քրդական թեման և սյուժեն բարձրացան էկրան: Դա շատ կարևոր է»,- ասաց փառատոնի գեղարվեստական տնօրեն ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, նշելով նաև, որ պետք է պրոպագանդել և տարածել այդ ֆիլմը:
«Զարեն» նկարահանվել է Հայաստանում 90 տարի առաջ: Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Մոսկվայում 1927-ին:

Նկարահանվել է Հայաստանի Ալագյազ և Սարիբլախ գյուղերում: Երիտասարդ քուրդ ռեժիսոր Մյուջե Արսլանի խոսքով, «Զարեն» քրդական առաջին ֆիլմն է։ «Այս ֆիլմից հետո քրդական կինոն լռել է մինչև 1991 թվականը»,- ասել է նա։
Ֆիլմը նկարահանվել է ըստ Լազոյի պատմվածքի: Գլխավոր դերերում` Մարիա Թադևոսյան, Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան:


Հուլիսի 10-ին` «Ոսկե ծիրան»-ի բացման օրը, կցուցադրվի ֆիլմի` Մոսկվայի արխիվում թվայնացված տարբերակը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ